«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Պաղտասար աղբար» օպերետի ամենամեծ նորարարությունը դասական ոճն է»

«Պաղտասար աղբար» օպերետի ամենամեծ նորարարությունը դասական ոճն է»
21.05.2013 | 16:28

Վաղը` մայիսի 22-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա «Պաղտասար աղբար» օպերետի հայաստանյան պրեմիերան: Այն, ինչպես irates.am-ի հետ զրույցում նշեց օպերետի բեմադրիչ, կոմպոզիտոր Հրանտ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, նվիրվում է Հ.Պարոնյանի ծննդյան 170-ամյակին:
«Պաղտասար աղբարը» առաջին անգամ է հայաստանյան բեմում ներկայացվում որպես դասական օպերետ: Իրոք ստեղծվել է մի գործ, որը կարող է նաև պատմական նշանակություն ունենալ:Տարիներ շարունակ ուզում էինք ստեղծել օպերետ իրենց դասական կերպարներով, ստեղծել խումբ, որի մեջ ներգրավված լինեն մեր հանրապետության լավագույն և տաղանդավոր դերասանները: Օպերետում պետք է ունենալ երկու տաղանդ. առաջինը` լինել արտիստ և ունենալ վոկալիստներ: Օպերետը կատարման բավականին բարդ պահանջներ է ներկայացնում»,-պարզաբանեց պարոն Աղաջանյանը:
Արվեստագետի փոխանցմամբ, օպերետում ընդգրկված են հանրապետության վաստակավոր արտիստներ Վանիկ Մկրտչյանը (Պաղտասար աղբար), Լեյլա Սարիբեկյանը (Անուշի), Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Մխիթար Մելքոնյանը (դատավոր), Մարգարիտա Խաչատրյանը, երկու փոքրիկ դերասաններ` Արտաշես և Հրանտ Աբրահամյանները և այլոք:
Ամենամեծ նորարարությունը, ըստ Հրանտ Աղաջանյանի, օպերետի դասական ոճն է. «Մնացած բոլոր նորարարությունները ժամանակի ընթացքում անհայտանալու են, իսկ «Պաղտասար աղբարը» 15-20 տարի հետո թեև կարող է հին դառնալ, բայց դասականը երբեք չի հնանա»,-ընդգծեց արվեստագետը` երախտագիտություն հայտնելով ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանին, ում շնորհիվ այդ մտահղացումը կյանքի կոչվեց. «Մեր խմբի հաջողությունը կարող էր չլինել, եթե չլիներ նա»,-ասաց:
Նշենք, որ Հ.Պարոնյանի համանուն կատակերգության հիման վրա կոմպոզիտոր, բեմադրիչ Հրանտ Աղաջանյանի երաժշտությամբ ու լիբրետոյով «Պաղտասար աղբար» օպերետը առաջին անգամ բեմադրվել է Միացյալ Նահանգներում` 1994 թվականին: Հետագայում այն ներկայացվել է սփյուռքահայ մի շարք գաղթօջախներում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ